Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու 48 դեպք
Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի կողմից սպասարկվող տարածքում (ՀՀ մարզերում) անցկացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու 48 դեպք, ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով ավտոմեքենա վարելու 28 դեպք, թաղանթապատված հողմապակի՝ 21 դեպք, որոնցից 12-ի դեպքում խախտումը տեղում վերացվել է։