Վորոնեժում ծնողները երեխային Ստալին են անվանակոչել
Վորոնեժի զագսում գրանցել են նորածնի, որին ծնողներն անվանակոչել են Ստալին: Երեխան առաջինն է, որը նման անուն է կրում, հայտնում է «Վոլգոգրադ News»-ը:
Զագսի վարչությունից հայտնել են, որ 2002 թվականից վարում են հազվագյուտ անունների հաշվառում:
Տարեսկզբից սկսած` վորոնեժցիներն իրենց երեխաներին առավել հաճախ անվանել են Մաշա, Արտեմ: Հազվագյուտ անուններ են դարձել Մադոննան, Ռաֆայելը, Գրաֆը, Կակլիկը, Խրուստալինան, Յարոպոլկը, Յունուսը: