Ինչ է ասել Սերժ Սարգսյանը Սամվել Կարապետյանին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախագահը՝ Գերագույն գլխավոր հրամանատարը ոչ միայն իմ վրա, այլ բոլորի վրա իրավունք ունի ջղայնանալ, նաև պահանջել, եթե ինչ-որ բան այնպես չէ»,- երեկ մեր զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը (Օգանովսկի Սամո):
ՀԺ-ն գրել էր, որ անցյալ ուրբաթ ԼՂՀ անկախության 25-ամյակի տոնական միջոցառումների մեկնարկից առաջ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում մի կողմ էր տարել Օգանովսկուն և շատ խիստ տոնով զրուցում էր նրա հետ:
Երեկ Օգանովսկուն հարցրինք, թե ինչու էր ջղայնացել Սերժ Սարգսյանը: Նա պատասխանեց. «Ինչի՞ եք ուզում ամեն ինչ իմանալ, ձեր ցավը տանեմ: Ես պիտի գնայի բուժման, չէի գնացել, նախագահը ասում էր, որ պիտի գնայիր, մարդկանց հետ պայմանավորված, ինչի՞ չես գնացել, զանգել են, բժիշկներին զգուշացրել էին, արտասահման պիտի գնայի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: