Երկրներ, որտեղ կարող եք քաղաքացիություն գնել

Վերջին շրջանում տարածում են գտել, այսպես կոչված, «քաղաքացիություն՝ ներդրումի դիմաց» կամ տնտեսական քաղաքացիության ծրագրերը, որոնք զարգացած կամ զարգացնող երկրների քաղաքացիներին հնարավորություն են տալիս օրինական կերպով անձնագրեր ստանալ։ Ինչպես գրում է Արժույթի միջազգային հիմնադրամը, արդյունքում՝ այսպիսի ծրագրեր իրականացնող երկրները լուրջ ներդրումներ են ունենում։

Այդպիսի ծրագրեր առաջարկում են Եվրոպայում և Կարիբյան ավազանում գտնվող մի շարք փոքր երկրներ։ Որոշ երկրներում այսպիսի ծրագրեր գործում են դեռևս 1984թ., որոշ երկրներում էլ դրանք նոր են ներդրվել։ Գոյություն ունեն ծրագրեր, որոնց արդյունքում հնարավոր է քաղաքացիություն ձեռք բերել, ինչպես նաև՝ ծրագրեր, որոնց արդյունքում կարելի է բնակության իրավունք ստանալ։

1. Անտիգուա և Բարբուդա։ Նվազագույն ներդրումը կազմում է 250.000 դոլար։ Պահանջվում է 5 օրից մինչև 5 տարվա բնակության շրջան, քաղաքացիություն ստանալ հնարավոր է անմիջապես։

2. Կիպրոս։ Նվազագույն ներդրումը կազմում է 2.5 մլն եվրո, երկրում որոշակի շրջան բնակվելու պահանջ առկա չէ, քաղաքացիություն ստանալ հնարավոր է անմիջապես։

3. Դոմինիկյան Հանրապետություն։ Նվազագույն ներդրումը կազմում է 100.000 դոլար, երկրում որոշակի շրջան բնակվելու պահանջ առկա չէ, քաղաքացիություն ստանալ հնարավոր է անմիջապես։

4. Գրենադա։ Նվազագույն ներդրումը կազմում է 250.000 դոլար, երկրում որոշակի շրջան բնակվելու պահանջ առկա չէ, քաղաքացիություն ստանալ հնարավոր է անմիջապես։

5. Մալթա։ Նվազագույն ներդրումը կազմում է 1.15 մլն եվրո։ Պահանջվում է մինչև 6 ամիս ժամկետով բնակության շրջան, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 1 տարվա ընթացքում։

6. Սենտ Կիտս և Նևիս։ Նվազագույն ներդրումը կազմում է 250.000 դոլար, երկրում որոշակի շրջան բնակվելու պահանջ առկա չէ, քաղաքացիություն ստանալ հնարավոր է անմիջապես։

7. Ավստրալիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 5 մլն ավստրալական դոլար, առկա է 40 օրից մինչև 40 տարվա բնակության պահանջ, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 5 տարվա ընթացքում։

8. Բուլղարիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 500.000 եվրո, երկրում որոշակի ժամկետով բնակության պահանջ առկա չէ, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 5 տարվա ընթացքում։

uhf_fFfE0IPa40sh20aSRiwuKE3jp5xGeQ4o0SLbY8Y

9. Կանադայի որոշ շրջաններ։ Նվազագույն ներդրումը կազմում է 800.000 կանադական դոլար։ Պահանջվում է 730 օրվանից մինչև 5 տարվա բնակության շրջան։ Քաղաքացիություն հնարավոր է ստանալ 3 տարվա ընթացքում։

10. Կանադա, Էդուարդ արքայազնի կղզի։ Նվազագույն ներդրումը կազմում է 350.000 կանադական դոլար։ Պահանջվում է 730 օրվանից մինչև 5 տարվա բնակության շրջան։ Քաղաքացիություն հնարավոր է ստանալ 3 տարվա ընթացքում։

11. Կանադա, Քվեբեկ։ Նվազագույն ներդրումը կազմում է 800.000 կանադական դոլար։ Պահանջվում է 730 օրվանից մինչև 5 տարվա բնակության շրջան։ Քաղաքացիություն հնարավոր է ստանալ 3 տարվա ընթացքում։

Գոյություն ունեն նաև բնակության իրավունք ստանալու ծրագրեր։

12. Ֆրանսիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 10 մլն եվրո, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 5 տարվա ընթացքում։

13. Հունաստան։ Նվազագույն ներդրումը կազմում է 250.000 եվրո, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 7 տարվա ընթացքում։

14. Հունգարիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 250.000 եվրո, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 8 տարվա ընթացքում։

15. Իռլանդիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 500.000 եվրո։

16. Լատվիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 35.000 եվրո, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 10 տարվա ընթացքում։

17. Նոր Զելանդիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 1.5 մլն նոր զելանդական դոլար, պահանջվում է նվազագույնը 146 օրվա բնակություն, իսկ քաղաքացիություն հնարավոր է ստանալ 5 տարվա ընթացքում։

18. Պորտուգալիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 500.000 եվրո, պահանջվում է 7 օրից մինչև 7 տարվա բնակություն, իսկ քաղաքացիություն հնարավոր է ստանալ 6 տարվա ընթացքում։

19. Սինգապուր։ Նվազագույն ներդրումը կազմում է 2.5 մլն սինգապուրյան դոլար, որոշակի ժամկետով բնակության պահանջ առկա չէ, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 2 տարվա ընթացքում։

20. Իսպանիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 500.000 եվրո, որոշակի ժամկետով բնակության պահանջ առկա չէ, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 10 տարվա ընթացքում։

21. Շվեյցարիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 250.000 շվեյցարական ֆրանկ յուրաքանչյուր տարի, որոշակի ժամկետով բնակության պահանջ առկա չէ, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 12 տարվա ընթացքում։

22. Մեծ Բրիտանիա։ Նվազագույն ներդրումը կազմում է 1 մլն ֆունտ։ Պահանջվում է 185 օրից սկսած բնակության շրջան, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 6 տարվա ընթացքում։

23. ԱՄՆ։ Նվազագույն ներդրումը կազմում է 500.000 դոլար, Պահանջվում է 180 օրից սկսած բնակության շրջան, քաղաքացիություն հնարավոր է ստանալ 7 տարվա ընթացքում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս