Բաժիններ՝

«Համակարգերի տեսության» (կիբեռնետիկա) ապագա մասնագետները պատրաստ են նորարական ուսումնական տարվան

Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) կրթական նոր ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Կրթության և գիտության նախարարի խորհրդական Արտակ Աղաբալյանը, «Ինսթիգեյթ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, փոխտնօրեն Հայկ Չոբանյանը և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ ու հյուրեր: Կազմակերպիչները շնորհավորել են աշակերտներին գիտելիքի օրվա, ինչպես նաև արդիական մասնագիտություն ընտրելու առթիվ և մաղթել կանաչ ճանապարհ:

Կրթական ծրագրին մասնակցում են 18 աշակերտ: Վերջիններս ուսումնական տարին կսկսեն ճանաչողական 5 օրյա արշավով: Կազմակերպիչները նշել են, որ այս ճանապարհորդությունը հնարավորություն կտա աշակերտներին ընկերանալ և միաժամանակ ծանոթանալ հայկական բնաշխարհին:

14233352_1118163388268261_1900740124_o 14163967_1118163391601594_518213086_o 14233425_1118163401601593_1484579443_o 14233855_1118163414934925_2000947482_o

Հարկ է նշել, որ ուսման տևողությունը չորս տարի է։ Առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական ծրագիրը։ Հաջորդ երեք տարիներին ուսանողները կստանան մասնագիտական կրթություն` «Համակարգերի տեսություն»  մասնագիտության ծրագրին համապատասխան։ Առաջին տարվա ուսուցումը անցկացվում է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում:

4 ամյա ծրագրի ավարտին ուսանողները կստանան ՀՀ հանրակրթության միջնակարգ ընդհանուր կրթության վկայական և «Համակարգերի տեսություն» մասնագիտական որակակավորում։

14215328_1118163408268259_21301228_o 14164142_1118163411601592_11778228_o 14191861_1118163398268260_260496230_o

Հիշեցնենք, որ կրթական ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ (N837 Ա/2).

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս