 
                        Սաղավարտում տարած հաղթանակների քանակով Սերենա Ուիլյամսը հավասարվեց Մարտինա Նավրատիլովային
 
                                    Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը US Open-ի երկրորդ շրջանում 6:3, 6:3 հաշվով հաղթելով ամերիկուհի Քինգին՝ Մեծ Սաղավարտի մրցաշարերում տարավ իր 306-րդ հաղթանակը: Այսպիսով, ամերիկուհին հավասարվեց Մարտինա Նավրատիլովային և այդ ցուցանիշով դարձավ առաջատար կանանց մեջ:
Բոլոր խաղացողների մեջ Սաղավարտների ամենաշատ հանդիպումներում հաղթել է Ռոջեր Ֆեդերերը: Նա հաղթել է 307 անգամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        