Swatch-ը նոր ժամացույցը նվիրել է փրկարար շներին
Ժամացույցների Swatch շվեյցարական ընկերությունը ներկայացրել է T’SCHUSS նոր մոդելը, որը նվիրված է փրկարար շներին: Ժամացույցն սպիտակ գույն ունի, դրա գոտու վրա պատկերված է սենբեռնար:
Ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչների խոսքով՝ Swatch-ն այդպիսով հարգանքի տուրք է մատուցել շների հերոսական սխրագործություններին: Օրինակ, Բարրի մականունով սենբեռնարը մի անգամ փրկել է փոքրիկ տղայի՝ նրան իր վրա հինգ կիլոմետր տանելով Սեն-Բեռնարի վանք:
Swatch-ը մասմարկետ սեգմենտի կվարցային եւ մեխանիկական ժամացույցների շվեյցարական բրենդ է: Այն հիմնադրվել է Նիկոլաս Ջորջ Հայեկի կողմից 1983 թվականին: Հայեկը բրենդի անվանումը ներկայացրել է որպես second watch` «երկրորդ ժամացույց, ամենօրյա մոդել: