Բաժիններ՝

Մասնագետները պնդում են, որ լոբին կարող է փոխարինել մսին

Ըստ հետազոտողների՝ լոբին օգնում է մարդկանց կարգավորել քաշը՝ սննդակարգից հանելով միսը: Սննդի մասնագետները 28 անձանց խնդրել են լանչի ժամին ուտել «մսային ռուլետ»: Սակայն մի խումբը կերել է իրական մսից պատրաստված ռուլետ, իսկ մյուս խումբը՝ ռուլետ՝ լոբուց:

Մսային ռուլետ կերած անձանց հասնում էր 26 գրամ սպիտակուց և 3 գրամ սննդային մանրաթելեր: Լոբու ռուլետի շնորհիվ մնացած անձանց հասավ 17 գրամ սպիտակուց և 12 գրամ սննդային մանրաթելեր: Մինչդեռ ուտելուց 3 ժամ անց երկու խմբերի անձինք նույն հագեցածությունն էին զգում:

Հայտնի է, որ սպիտակուցը համարվում է կառուցող տարր մկանների և ոսկորների համար, լավացնում է իմունիտետը, օգնում է կանխարգելել հոգնածությունը: Իսկ բավականաչափ սպիտակուցներ ստանալու համար անհրաժեշտ է ոչ միայն կարմիր միս ուտել. Լոբին նույնպես համարվում է սպիտակուցի աղբյուր, իսկ դրա օգտագործումն ունի դիետիկ ազդեցություն:

Այնուամենայնիվ, բուսական և կենդանական սպիտակուցները տարբերվում են: Միսը համարվում է մարդուն անհրաժեշտ բոլոր ամինաթթուների աղբյուրը: Այնուամենայնիվ, բուսակերները նույնպես կարող են ստանալ այս ամբողջը՝ համադրելով տարբեր հատիկավորներ, լոբազգիներ:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս