Ջոան Ռոուլինգը 3 նոր գիրք է գրել Հարի Փոթերի մասին
Երկրպագուները ցնծում են, իսկ թերահավատները Ռոուլինգին սկսել են կոչել «Հարի Փոթերը և ագահ գրողը» անվամբ:
Գրող Ջոան Ռոուլինգը, ով հայտնի է դարձել և միլիոնավոր դոլարներ է աշխատել փոքր հրաշագործի մասին պատմող գրքերի շարքի շնորհիվ, 3 նոր փոքրիկ պատմվածքներ է գրել «Pottermore-ը ներկայացնում է» («Pottermore presents») ընդհանուր վերնագրով:
Եռապատումը կթողարկվի միայն էլեկտրոնային ձևաչափով Pottermore կայքում սեպտեմբերի 3-ին, ճիշտ այն ժամանակ երբ հրաշագործության դպրոց Հոգվարթսում սկսվում է ուսումնական տարին: Ռոուլինգի նոր պատմությունները լրացնում են Հարի Փոթերի մասին պատմող նախկին պատմություններին: Գործողությունները տեղի են ունենում Հոգվարթսում, Ազկաբանի բանտում և Մոգության նախարարությունում:
Նոր շարքի առաջին մասը կոչվում է «Հոգվարթս. թերի կամ անարժանահավատ ուղեցույց», երկրորդը՝ «Կարճ պատմություններ Հոգվարթսից՝ իշխանության, քաղաքականության և ձանձրացնող պոլտերգեյստների մասին», իսկ երրորդը՝ «Կարճ պատմություններ Հոգվարթսից՝ հերոսության, փորձությունների և վտանգավոր հետաքրքրությունների մասին»: Բոլոր էլեկտրոնային գրքերը հասանելի կլինեն անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հոլանդերեն, պորտուգալերեն, իսպաներեն և ճապոներեն լեզուներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը