Բաժիններ՝

Բրիտանացիները Range Rover-ը սարքավորել են արագության «խելացի» սահմանափակիչով

Jaguar Land Rover ընկերությունը ներկայացրել է 2017 մոդելային տարվա Range Rover արտաճանապարհային ավտոմոբիլը:

Մոդելը կստանա Range Rover SVAutobiography Dynamic տարբերակը, որն ստեղծել է Special Vehicle Operations ստորաբաժանումը: Այդ ավտոմեքենայի կապոտի տակ 550 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչ է:

Նոր մոդելային տարվա ավտոմոբիլները հանդերձված են Advanced Tow Assist գործառույթով, որը վարորդին օգնում է նվազեցնելու սթրեսի մակարդակը կցանքով հետընթաց շարժման ժամանակ, եւ արագության ինտելեկտուալ սահմանափակիչով, որն ավտոմատ կերպով ավտոմոբիլի արագությունը հարմարեցնում է գործող սահմանափակումներին: Արագության մասին տեղեկատվությունն ընթերցվում է ճանապարհային նշանների ճանաչման համակարգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս