Բաժիններ՝

Չինաստանում բացվելու է աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը

Աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը, որը կառուցվում է Չինաստանում, այցելուների համար կբացվի օգոստոսի 20-ին: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Վերջին տվյալների համաձայն, կամրջի երկարությունը կազմում է 430 մետր, լայնությունը՝ 6 մետր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կամրջի երկարությունը 393 մետր է: Կամուրջը գտնվում է գետնից 300 մետր բարձրության վրա: Այն միաժամանակ իր վրա կարող է պահել 800 այցելուների:

Կառավարիչ ընկերությունը հայտարարել է, որ այցելուների առավելագույն թիվը կսահմանափակվի օրական 8 հազարով: Ռեկորդային կամրջով զբոսնել ցանկացողներն իրենց այցելությունն ամրագրելու են դրանից մեկ օր առաջ:

Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին տեղեկացվել էր, որ Հունանի նահանգի Չժանչզյացզե ազգային բնայգում կառուցված կամուրջը այցելուների համար կբացվի մինչեւ 2016 թվականի մայիսի 1-ը: Սակայն շինարարության գործընթացը ձգձգվեց: Ավելի ուշ հաղորդվեց, որ կամուրջն այցելուների համար կբացվի հուլիսին, քանի որ տարածաշրջանում երկար ժամանակ հորդառատ անձրեւներ էին տեղում:

Ավելի վաղ շինարարները հայտարարել էին, որ կամրջի ապակե ծածկույթը անվտանգության մոտավորապես 100 փորձարկում է անցել, որպեսզի կոնստրուկտորները կամոզվեն, որ կամուրջը միաժամանակ կարող է պահել 800 մարդու: Բացի այդ, կամուրջը շրջակա միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունների եւ քամու դեպքում ճոճման նկատմամբ կայունության լրացուցիչ թեստեր է անցել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս