Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հաղթանակ տոնեց Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը հաղթանակ տոնեց առաջին մենամարտում։
Աբգարյանը տղամարդկանց 52 կգ քաշային կարգի առաջին մենամարտում ուժերն էր չափում Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուգոյի հետ։ Հայ բռնցքամարտիկը հաղթեց 2-1 հաշվով։
Օգոստոսի 14-ին իրենց երկրորդ մենամարտերը կանցկացնեն Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը։