«Զորակոչված քաղաքացիների դրամական բավարարումն իրականացվել է ամբողջ ծավալով». ԼՂՀ ՊԲ
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տարածել են տեղեկատվություն այն մասին, որ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում ՊԲ շարքերը զորակոչված քաղաքացիների որոշ մասի դրամական բավարարումը դեռևս չի իրականացվել:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զորակոչված քաղաքացիների դրամական բավարարումն իրականացվել է ամբողջ ծավալով՝ «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգին ու դրույքաչափերին համապատասխան:
Գործընթացում արձանագրված տեխնիկական որոշ թերացումների հետ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը որևէ առնչություն չունի:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն