Ռիո-2016.Մոնիկա Վասիլյանը վնասվածք է ստացել, ծանրորդները չեն պայքարի մեդալների համար
Այսօր Ռիո-2016-ում հանդես պետք է գային Հայաստանը ներկայացնող երեք մարզիկներ: Սակայն առավոտյան արդեն պարզ է դարձել, որ լողի կանանց 50 մետր ազատ ոճի մրցմանը չի մասնակցի Մոնիկա Վասիլյանը: Մոնիկան ստացել է ձեռքի վնասվածք, ինչը կխանգարի նրան ելույթ ունենել:
75 կգ քաշային կարգի B խմբում ելույթ կունենա ծանրորդ Սոնա Պողոսյանը: Սոնան դեռ շատ երիտասարդ է և եկել է Ռիո փորձ ձեռք բերելու և արդյունքը բարելավելու համար:
85 կգ քաշային կարգի A խմբում ելույթ կունենա Առաքել Միրզոյանը: Միրզոյանը երկար ժամանակ չի մասնակցել խոշոր մրցաշարերի: Պատճառը ձեռքի վնասվածքն էր: Չնայած Առաքել Միրզոյանը կմրցի առաջին խմբում, մեդալներ վաստակելու հնարավորությունը շատ փոքր է: 85 կգ քաշային կարգում Առաքել Միրզոյանը պատվիրել է ամենացածր կիլոգրամները: Նախնական տվյալներով՝ Առաքել Միրզոյանը հարթակում կլինի կեսգիշերն անց՝ 2:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան