Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին, հայտնում է, որ Իմիշլիի շրջանի տարածքում տեղի ժամանակով ժ. 14:30-ին երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.0 մագնիտուդ, խորությունը` 28 կմ: