Բաժիններ՝

Politico-ն բացատրել է, թե ինչու Քերին ստիպված կլինի հրաժարական տալ Քլինթոնի հաղթանակի դեպքում

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը դժվար թե մնա ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում, գրում է ամերիկյան Politico պարբերականը` հղում կատարելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին:

Դիվանագետների կարծիքով` Քլինթոնն իր աչքի տակ ունի սեփական կադրերի, որոնք կարող են հավակնել Պետդեպի ղեկավարի պաշտոնին:

Դա առաջին հերթին լինելու է մարդ, ով Քլինթոնին թույլ կտա իրականացնել սեփական արտաքին քաղաքական գիծը: Բոլոր հնարավոր թեկնածուների թվում նշվում է ԱՄՆ նախորդ երկու նախագահների պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսի անունը:

Հիշատակվում է նաև Ուենդի Շերմանի անունը, որը պետքարտուղարի` քաղաքական հարցերով նախկին տեղակալն է, գրում է պարբերականը:

Քլինթոնի կողմնակիցների թվում կան բազմաթիվ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, իսկ Քերին, չնայած միջազգային հարթակում ակնառու փորձին, հաճախ դիտարկվում է որպես քաղաքական գործիչ, ոչ թե դիվանագետ:

Պարբերականն ընդգծում է, որ Քլինթոնը կցանկանար պետքարտուղարի պաշտոնում թողնել ավելի ոչ քաղաքականացված անձի:

Այդուհանդերձ, Քերիի հեռացումը կարող է վերածվել «հսկայական ինստիտուցիոնալ գիտելիքների և Թեհրանի, Ամմանի ու Մոսկվայի հետ անձնական կապերի կորստի»: Այդ պատճառով Քլինթոնը կարող է նրան այդ պաշտոնում թողնել որոշ ժամանակ, մինչ այդ պաշտոնում փոխարինող գտնելը, գրում է Politico-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս