Հայաստանը արդյունաբերության աճով ԱՊՀ-ում երկրորդն է
2016 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում արդյունաբերական ոլորտի արտադրանքի ծավալի առումով Հայաստանը երկրորդն է ԱՊՀ երկրների շարքում և զիջում է միայն Տաջիկստանին։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։
Այսպես, 2016 թվականի հունվար-մայիսին ՀՀ արդյունաբերության ոլորտն աճել է 8.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տաջիկստանում նույն ժամանակահատվածում արդյունաբերության ոլորտը գրանցել է 11.2% աճ։
Ռուսաստանում աճի ցուցանիշը եղել է 0.1%, Մոլդովայում՝ 2.7%, Ուկրաինայում՝ 3.1%։
Մնացած երկրներում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների անկում՝ Բելառուսում՝ 1.9%-ի չափով, Ղազախստանում՝ 2.2%, Ղրղզստանում՝ 24.3%, Ադրբեջանում՝ 0.3%։
Թուրքմենստանի և Ուզբեկստանի տվյալները այս պահին հրապարակված չեն։