«Ինչո՞ւ է Սամվել Ալեքսանյանն ասել՝ Փաշինյանը ձևացնում է, նա մեր ախպերն է». պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ հնարավո՞ր է՝ Նիկոլ Փաշինյանը և, մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունն այլ ուժերի հետ դաշինք կազմի, օրինակ՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, նշեց, որ Էդմոն Մարուքյանը կողմ է քվեարկել 2016 թվականի պետական բյուջեի նախագծին, ինչը, ըստ պատգամավորի, նշանակում է՝ վստահություն հայտնել կառավարությանը.

«Մի բան է վազել՝ դաշինքներ կազմել, և այլ բան է՝ հետագայում պատասխանատավություն կրել այդ դաշինքների համար: Այո, ուժեղ ընդդիմություն պետք է լինի, բայց մենք պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, որոնց հետ ստրատեգիական պատկերացումների ընդհանրություն կա, քանի դեռ այն չկա, որևէ դաշինք դատապարտված է ձախողման»:

Օգտատերերից մեկի դիտարկմանը, թե թեժ պահերին սկսում էիք ՔՊ-ի գովազդն անել, օրինակ՝ միակ ընդդիմադիր կուսակցությունն է, և այլն, չե՞ք կարծում, որ տեղն ու ժամը չէր, Փաշինյանն այսպես պատասխանեց.

«Իրականում ես ասել եմ, որ մենք մեկ ընդդիմություն ենք, այլ ոչ թե՝ միակ: Իսկ Խորենացի փողոցում երեք կոնտեքստում եմ ՔՊ-ի անունը գործածել: Առաջին՝ ամսի 17-22-ը բոլոր տեղերում հնչում էր հարցը՝ ո՞ւր են բոլոր կուսակցությունները, և կարևոր էր արձանագրել, որ մեր կուսակցությունն այդտեղ էր, խոսում էր ժողովրդի հետ ու պատրաստ էր ստանձնել պատասխանատվություն: Երկրորդ՝ շատ կարևոր էր, որ այնտեղ եղած մարդիկ իմանային, թե ովքեր են այն մարդիկ, որոնց հետ ես քննարկումներ եմ անում: Երրորդ՝ ասել եմ, որ ՔՊ-ն մեկ ընդդիմություն է նաև այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի հետ չի ունեցել, չունի ու չի ունենալու կուլիսային պայմանավորվածություն»:

Կարդացեք նաև

Իսկ հարցին՝ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն ասել է՝ «Փաշինյանը ձևացնում է, նա մեր ախպերն է, մեր հետ է», ինչպե՞ս կբացատրեք նրա այդ խոսքը, Ն. Փաշինյանը պատասխանեց.

«Սա ամենազարմանալի դրվագներից մեկն է, որովհետև Սամվել Ալեքսանյանն ասում է, որ օրինապաշտ քաղաքացի է, հանցագործ բանդաներ չունի, վճարում է բոլոր հարկերը, որ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կեղծված չեն, և այլն… Այս բոլոր հայտարարությունների դեպքում մարդիկ ոչ միայն լուրջ չեն վերաբերվում, այլև հասկանում են հակառակը: Եթե նա ասում է, որ հարկեր է վճարում, մարդիկ հասկանում են՝ ընդհակառակը՝ հարկերի կեսն էլ չի վճարում… Իսկ երբ ասում է՝ Փաշինյանը մեզ հետ է, մեր ախպերն է, մարդիկ ասում են՝ հա՜, էս ի՞նչ ա: Հակառակը չեն ուզում հասկանալ: Եթե հակառակը պետք է չհասկանաք, ուրեմն՝ խնդրում եմ համարեք, որ Սամվել Ալեքսանյանն օրինապաշտ քաղաքացի է, հարկերը վճարում է, և այլն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս