Հրանտ Թոխատյանը և Արմեն Դարբինյանը՝ Եղիշե Պետրոսյանի կալանավորման մասին
Դերասան, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանը և ՀՀ նախկին վարչապետ, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իրենց էջերում անդրադարձել են «Արձագանք» ստուդիայի հիմնադիր, երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանի ձերբակալությանը, որը հուլիսի 30-ին ձերբակալվել է և գտնվում է նախակաթվածային վիճակում:
«…..Ախր Եղիշե Պետրոսյանի երգի տակ,ձեր բալեքի ծնունդն եք շնորհավորում…..»,- գրել է Հրանտ Թոխատյանը:
«Եղիշից ավելի անկեղծ ու անմեղ մարդ դժվար է պատկերացնել: Վերջ տվեք սամասուդին, Ամո՛թ է»,-գրել է Արմեն Դարբինյանը: