Գիտնականները տեսանկարել են միջուկային պայթյունը ռեակտորում
Տեխասցի գիտնականները տեսագրել են միջուկային պայթյունը, որն իրականացվել է հետազոտական ռեակտորի ներսում:
3,94 միլիվայրկյանի ընթացքում իմպուլսի հզորությունը 50-ից աճում է մինչեւ 1484 մեգավատ, իսկ ջերմաստիճանը հասնում է ըստ Ցելսիուսի 420 աստիճանի: Այս պարամետրերը բավարար չեն էլեկտրաէներգիայի արդյունաբերական արտադրության համար, բայց կարող են ծառայել հետազոտական նպատակներով:
Պայթյունն իրականացվել է ամենամյա կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում, որոնք թույլ են տալիս գնահատել կայանքի անվտանգությունը:
Տեսագրությունը ներկայացրել է Popular Mechanics հրատարակությունը: