Ֆրանսիայում չարագործները եկեղեցում սպանել են հոգևորականին
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/1469526040-4303.jpg)
Ֆրանսիայի հյուսիսում` Նորմանդիայի Սենտ-Էտիեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցում սպանված պատանդը եկեղեցու հոգևորականն էր, հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ դեպքի վայր է ուղևորվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դանակներով զինված 2 չարագործներ մուտք էին գործել եկեղեցի, պատանդ վերցրել հոգևորականին, 2 միանձնուհու և 2 հավատացյալի:
Ֆրանսիացի իրավապահները վնասազերծել են չարագործներին:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը ևս մեկնել է դեպքի վայր: