
Սպառնացել է բռնաբարել. Կինն իրեն դուրս է նետել ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից. «Փաստինֆո»

Օրերս 30-ամյա կնոջը հաջողվել է խուսափել ծանոթի կողմից իր նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններից՝ վտանգելով կյանքը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեւանում. կնոջ ծանոթը նրան ուշ ժամին տուն ուղեկցելիս առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն կինը մերժել է, ինչն էլ զայրացրել է տղամարդուն և վերջինս սպառնացել է, որ թեկուզ բռնությամբ, բայց նրա հետ սեռական հարաբերություն կունենա։
Վախենալով, որ այդ սպառնալիքն ընկերը կիրագործի՝ կինը հենց ընթացքի ժամանակ իրեն դուրս է նետել ավտոմեքենայից:
Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։