Կառավարությունը մեքենա տրամադրեց Դավիթ Լոքյանին
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ մեքենա տրամադրվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ տևական ժամանակ է՝ կառավարության սպասարկման մեքենաներից մեկը տրամադրվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին սպասարկելու համար՝ հաշվի առնելով, որ հաճախ նախարարը ստիպված է մեկնել մարզեր, և անհրաժեշտ է բարձր անցողունակության մեքենա: Առաջարկվում է այդ մեքենան կառավարության աշխատակազմից փոխանցել նախարարությանը: