Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 1-5-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում՝
Հուլիսի 1-5-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Երևանի հուլիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.40C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.10C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.30C