Թուրքիայի իշխանությունները պլանավորում են խստացնել աշխատանքի ընդունման կանոններն օտարերկրացիների համար
Թուրքիայում հունիսի 28-ին խորհրդարանի առողջության, աշխատանքի և սոցիալական քաղաքականության հարցերով կոմիտեն երկրում ներդրումային միջավայրի բարելավման առաջարկի շրջանակում ընդունել է օրենքի նախագիծ՝ փոփոխելու օտարերկրացի քաղաքացիների աշխատանքի կանոնները:
Փաստաթուղթը տեղեկություն է պարունակում նոր մեթոդների, քաղաքականության, իրավունքի ու պարտականությունների մասին, որոնք անհրաժեշտ են օտարերկրացիների աշխատանքի թույլտվության ստացման համար, հայտնում է Reuters-ը:
Համաձայն օրենքի նախագծի՝ Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը կստեղծի երկրում օտարերկրացիների զբաղվածության պահանջների իրականացման, ընդունման, գնահատման և վերահսկողության նոր համակարգ:
Այն բանից հետո, ինչ նախագիծը կընդունվի Թուրքիայի խորհրդարանի կողմից, աշխատանքի նախարարությունը իր վրա կվերցնի օտարերկրացիների աշխատանքի թույլտվության ստացման պատասխանատվությունը:
Այն օտարերկրացիները, որոնք չունեն աշխատանքի թույլտվություն, չեն կարողանա աշխատանք գտնել Թուրքիայի տարածքում: