Բաժիններ՝

Բելգիայի ֆոնդային սակարանը կվերածվի գարեջրի թանգարանի

Բելգիայի իշխանությունները որոշում են ընդունել գարեջրի ազգային թանգարան բացել Բրյուսելի նախկին ֆոնդային սակարանի տեղում: Վերջին տարիներին XIX դարի վերջին կառուցված շենքը ոչ մի կերպ չէր օգտագործվում: Այս մասին տեղեկացնում է The Drinks Business-ը:

1900 թվականին Բելգիայում աշխատում էր ավելի քան 3,2 հազար գարեջրագործարան, այժմ երկրում դրանց թիվը պակաս է 170-ից: Նախկին գարեջրային տերությունը տարեկան միջին հաշվով կորցնում է 26 գարեջրագործարան: Նոր թանգարանը կոչված է գործարարությանը վերադարձնելու նախկին ժողովրդականությունը եւ հաստատելու Բելգիայի՝ որպես աշխարհում այդ ալկոհոլային խմիչքի հնագույն արտադրողներից մեկի վարկը:

Թանգարանը կտեղավորվի Բրյուսելի կենտրոնի պատմական շենքում, որտեղ ավելի վաղ գործել է ֆոնդային սակարանը: Վերջին տարիներին օբյեկտն անզբաղ էր, եւ իշխանությունները որոշել են նոր կյանք ներշնչել դրան:

Բելգիական գարեջուրը բազմիցս լավագույններից մեկն է ճանաչվել աշխարհում: Բացի սովորական բաղադրիչներից, դրա մեջ հաճախ ավելացնում են բրինձ, շաքար, մեղր կամ մրգեր: Բելգիական գարեջրի առավել հայտնի մակնիշներն են Stella Artois-ը եւ Jupiler-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս