Իսպանիայում ձերբակալվել են «վրացական մաֆիայի» 18 անդամներ
Մադրիդի 10 բնակելի տներում կատարած կողոպուտի համար Իսպանիայում ձերբակալվել են հանցավոր խմբավորման 23 անդամներ, որոնցից 18-ը Վրաստանից սերվածներ են:
Իսպանիայի ազգային ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ հանցավոր խմբավորումը ղեկավարում էր «օրենքով գողը», որն իր ութամյա պատժաժամկետը կրում է Թուրքիայի բանտերից մեկում:
Մեղադրյալները գողացված իրերը վաճառում էին խանութներից մեկում, որի սեփականատերը հանցավոր համաձայնության մեջ էր հանցագործների հետ, իսկ ստացված գումարն օգտագործում էին թմրանյութեր գնելու համար:
Իսպանիայի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ հանցախմբի անդամների թվում եղել են նաեւ «դռների փականները կոտրելու «մասնագետներ»: Վրաստանցի բոլոր հանցագործները հայտնվել են ճաղերի հետեւում, հաղորդել է Sputnik-ը: