Բաժիններ՝

Չինաստանն իր քաղաքացիներին հանձնարարել է ձեռնպահ մնալ Թուրքիա ուղեւորություններից

Չինաստանի ԱԳ նախարարությունն իր քաղաքացիներին հանձնարարել է ձեռնպահ մնալ Թուրքիա ուղեւորություններից Ստամբուլի օդանավակայանում կատարված ահաբեկչությունից հետո, իսկ Թուրքիայում գտնվողներին հորդորել է զգոն լինել: Այդ մասին, այս մասին հունիսի 29-ին հայտնել է ՉԺՀ-ի Ա Գ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը:

«Ներկա պայմաններում ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը եւ Ստամբուլում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը հանձնարարել են Չինաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Թուրքիա ուղեւորություններից, իսկ Թուրքիայում գտնվողներին՝ պահպանել զգոնությունը»,- ասել է Խուն Լեյը ճեպազրույցի ընթացքում:

ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Թուրքիայի իր պաշտոնակցին ցավակցական հեռագիր է ուղարկել ահաբեկչության կապակցությամբ:

ԱԳ նախարարության տեղեկատվությամբ՝ ահաբեկչությունից տուժածների թվում Չինաստանի քաղաքացիներ չկան: Պայթյունի պահին օդանավակայանում գտնվում էին ՉԺՀ-ի 90-ից ավելի քաղաքացիներ, որոնք սպասում էին իրենց թռիչքներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս