Նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻ նախարարությունում
Հունիսի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ ` ՓԾ քաղաքացիական պաշտպանության և Երևան քաղաքի փրկարարական վարչություններում, ՓՈՒՎ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաև ՓԾ Արարատի, Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություններում:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի այլ հրամաններով` ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի անօդաչու թռչող սարքավորումների մասնագիտացված խմբի ավագ հրահանգիչ Դավիթ Դանիելյանին և ԵՓՎ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար-բաժնի պետի տեղակալ Մարտին Գաբրիելյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում: