Բաժիններ՝

Ստամբուլի օդանավակայանի պայթյունի հետևանքով 10 մարդ է մահացել

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան 2 պայթյուն է որոտացել։ Նվազագույնը 10 մարդ մահացել է: Լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ պայթյունի հեղինակները ահաբեկիչներ են:

Ականատեսները հայտնել են, որ օդանավակայանի ավտոկանգառում պայթյունին հետևել են կրակոցներ: Բոլոր չվերթները հետաձգվել են: Թռիչքի պատրաստ ինքնաթիռներին չի թույլատրվում օդ բարձրանալ: Տեղական թղթակիցները հաղորդել են, որ նկատվել են չորս հոգի, ովքեր վազել են տերմինալից հեռու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս