Բաժիններ՝

«ՌԴ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները». Մարիա Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր կմեկնի Ֆրանսիա, որտեղ հունիսի 29-ին կհանդիպի իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Մարկ էյրոյի հետ: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ այցի շրջանակում Լավրովը իր ֆրանսիացի գործընկերոջ հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:

«Հունիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահ երկրների արտգործնախարարները կհանդիպեն և կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները: Կարծիքներ կփոխանակվեն Վիեննայում՝ մայիսին և հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների արդյունքների վերաբերյալ»,- ասել է Զախարովան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս