Բաժիններ՝

«Պետք է ԱԱՀ-ից անցնել շրջանառության հարկի». Հրանտ Բագրատյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե այդ ծրագրերն արժանացել են կառավարության կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ ԱԱՀ-ն առանձին մեծ բաժնով ներկայացված է Հարկային օրենսգրքում:

«Ես դեմ չեմ, որ ընդունվի այս նախագիծը, բայց համառորեն պնդում եմ, որ 3 տարվա մեջ հանրապետությունը պետք է ԱԱՀ-ից անցնի շրջանառության հարկի, որը թույլ կտա պարզեցնել հարկային համակարգը, հարմոնիզացնել փոքր ու միջինի հարկումը: Եթե պահպանում ենք ԱԱՀ-ն, դա երբեք չի լինի»,- ասաց Հ.Բագրատյանը:

Ըստ նրա` զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ նրանք ԱԱՀ-ից հրաժարվում են և շեմ նշելու կարիք չկա, իսկ եթե շեմ էլ կա, ապա խոշորն այդ շեմի սահմաններում հարկվում է փոքրի նման. «Սա աշխարհի հարկային համակարգի ապագան է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս