Ադրբեջանի բանակը ևս մեկ չհայտարարված ոչ մարտական կորուստ ունի
Razm.info. Հունիսի 26-ին, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ Բեյլագանի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1997 թ. ծնված Նեջեֆով Էլբուրուս Ֆարաջ օղլուն (Nəcəfov Elburus Fərəc oğlu): Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան մասին որևէ տվյալ չի հայտնել: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը:
Զինծառայողը Բաքվի Յենի Յասամալ թաղամասի բնակիչ էր:
Կայքը նշում է, որ հունիսի 20-ին հայտնի էր դարձելԱդրբեջանի ՊՆ թաքցրած ևս 3 մահացած զինծառայողների մասին, որոնք նույնպես, ըստ հաղորդվող տեղեկությունների, ոչ մարտական կորուստներ են: Հունիսի 22-ին Աբդուլլաևը հայտնել էր ևս 2 զինծառայողի սպանության մասին:
Ընդհանուր առմամբ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտնի է դարձել հունիսի սկզբից Ադրբեջանի ԶՈւ առնվազն 6 ոչ մարտական զոհերի մասին, որոնց վերաբերյալ երկրի ՊՆ-ն և պետականամետ լրատվամիջոցները որևէ տվյալ չեն հաղորդել: