Արամ Ա կաթողիկոսի ընտրության 21-րդ տարեդարձը նշվել է գոհաբանական աղոթքով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ընտրության (28 հունվարի, 1995 թ.) և օծման (1 հուլիսի, 1995 թ.) 21-րդ տարեդարձը նշվել է գոհաբանական աղոթքով և ծառայական ուխտի վերանորոգումով:
Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանը:
Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում տեղի է ունեցել Հայրապետական մաղթանք:
Շիմշիրյան ընտանիքը, շնորհավորելով Արամ Ա կաթողիկոսին, նվիրել են Վեհափառ Հայրապետի կիսանդրին, որը հատուկ պատրաստվել էր նախորդ երկու տարիների ընթացքում:
Արարողության ավարտին ներկա հավատացյալները աջահամբույրով ստացան Հայրապետական օրհնություն և շնորհավորեցին Արամ Ա կաթողիկոսին ընտրության և օծման տարեդարձի առթիվ: