Իտալիայի խորհրդարանը մերժել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին բանաձևը
Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատը մերժել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին բանաձևը` ներկայացրած ընդդիմության կողմից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բանաձևի տեքստում խոսվում է «կոմպետենտ եվրոպական ինստիտուտների» ջանքերի ակտիվացման մասին, որը հիմք կստեղծի առավել սերտ և արդյունավետ փոխգործակցության համար տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ծառայությունների միջև` ուղղված ահաբեկչական երևույթների դեմ պրոֆիլակտիկ գործողություններին ու հակազդեցությանը:
Ավելի վաղ սենատը մերժել էր երկու նման նախագիծ: