«Եթե գումար չեղավ, ուրեմն այդ համաձայնագիրն առոչինչ է». Դավիթ Հարությունյան

«Ոչ, կոնսենսուս հանուն փողի չի լինում, կոնսենսուս լինում է՝ հանուն քաղաքական համաձայնության և վստահության: Այն, որ կոնսենսուսը պահանջում է փող, գումար, դա փաստ է: Գումար եթե չեղավ, ուրեմն այդ համաձայնագիրն առոչինչ է: Այդ դեպքում կգործի այս ԸՕ-ն, ճիշտ է, որոշակի բարելավումներով, որ այսօր առաջարկում ենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` խոսելով Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված կոնսենսուսի ու միջազգային դոնորների կողմից սպասվող գումարների մասին:

Ըստ նրա` դոնորներին դիմելու եղանակը ևս ամրագրված է համաձայնագրում, և սա այն հիմքն է, որով թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը դիմում են դոնոր հանրությանը: Դ.Հարությունյանի խոսքով` դրանից զատ, գնալ և դիմում ներկայացնել, անթույլատրելի է:

«Այս գործընթացն ունիկալ է, տարածաշրջանում չկա որևէ նման նախկին գործընթաց, երբ ընդդիմությունն ու իշխանությունը որոշակի հարցերի վերաբերյալ գալիս են համաձայնության»,- նշեց Դ.Հարությունյանը` հույս հայտնելով, որ կհաջողվի գործընթացում հասնել հաջողության, նաև նկատելով, որ ԸՕ փոփոխությունների առաջին փաթեթն անիջապես է ուժի մեջ մտնում և պարունակում է էական բարելավումներ, սակայն առանց ֆինանսական ռեսուրսների հնարավոր չի լինի մատնահետքով քվեարկություն կազմակերպել: Նա կարևորեց նոր քաղաքական մշակույթի ձևավորումը:

Դ.Հարությունյանը նշեց, որ նախապես դոնորների հետ առանձին պայմանավորվածություն չեն ունեցել՝ միաժամանակ հավաստիացնելով, որ դոնորների կողմից շահագրգռություն կա գումար տալու: Ի պատասխան դիտարկմանը, թե կարելի է Հայաստանի օլիգարխներից ու մենաշնորհատերերից գումար գտնել, Դ.Հարությունյանը լրագրողներին կոչ արեց զբաղվել Հայաստանի ներսում գումարներ գտնելու խնդրով:

Կարդացեք նաև

«Անկախ ամեն ինչից, կունենանք շատ լավ արդյունք»,- վստահեցրեց Դ.Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս