Բաժիններ՝

Երևանում քաղաքացին արգելափակվել է վերելակում

Հունիսի 27-ին, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26/1 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել (ունի վատ ինքնազգացողություն). անհրաժեշտ է փրկարարների օգնություը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն:

Հրշեջ-փրկարարները 1965թ. ծնված Գ. Գ.-ին դուրս են բերել վերելակի արգելափակումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս