Գերմանիան և Ֆրանսիան միասնական են ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցի նկատմամբ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել են, որ եկել են լիակատար համաձայնության այն հարցի վերաբերյալ, թե ինչպես պետք է գործեն Բրիտանիայում հանրաքվեի արդյունքներից հետո, հայտնում է BBC-ն:

Օլանդը հայտարարել է, որ առանց միասնության «կառաջանա տարաձայնությունների, վեճերի առաջացման ռիսկ»:

Այսօր Մերկելն ու Օլանդը բանակցություններ կանցկացնեն Բեռլինում ԵՄ բոլոր երկրների դիվանագետների ակտիվության ֆոնին՝ կապված Brexit-ի հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն այսօր կհրավիրի նախարարների կաբինետի նիստ: Խորհրդարանը նույնպես կվերսկսի իր աշխատանքը:

Բորիս Ջոնսոնը՝ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու քարոզարշավի առաջնորդներից մեկը և վարչապետի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկը, հայտարարել է, որ երկիրը շարունակելու է «ինտենսիվ» համագործակցել Եվրամիության հետ:

Տեսանյութեր

Լրահոս