Բաժիններ՝

ԱՄՆ-ն և ԵՄ-ն պահպանում են համագործակցությունը տարբեր հարցերի, ներառյալ՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցի շուրջ. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ ադմինիստրացիան վստահ է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը այսուհետ կպահպանեն համագործակցությունը տարբեր հարցերի շուրջ, ներառյալ՝ Վաշինգտոնի և Ռուսաստանի դեմ Բրյուսելի պատժամիջոցները, ճեպազրույցում հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Մենք վստահ ենք, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործընկերությունը կմնա շատ արտահայտիչ, շատ ամուր մի շարք հարցերի վերաբերյալ և ոչ միայն անվտանգության ոլորտում, այլև ընթացիկ քաղաքական հարցերի»,- ասել է Քիրբին:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը մտավախություն էր հայտնել, թե Brexit-ի հանրաքվեից հետո ԵՄ-ն կարող է գնալ հակառուսական պատժամիջոցների թուլացման:

«Ես մտվախություն ունեմ, որ հիմա, երբ Բրիտանիան ավելի թույլ ձայն կունենա այդ հարցում, դա կվերածվի նրան, որ մեր եվրոպացի գործընկերները կարող են տատանվել»,- ասել է Համոնդը BBC-ի եթերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս