Սողանք Շահումյան գյուղում
Հունիսի 27-ին, ժամը 10.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցի թիվ 10 փակուղու 16-րդ և 18-րդ տները հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքի պատճառով կրել են նյութական մեծ վնաս, իսկ նույն փողոցում գտնվող մնացած 4-ը շարունակում են մնալ վտանգային գոտում:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: