Բաժիններ՝

Նավթի գները շարունակում են անկում ապրել Brexit-ի ֆոնին

Նավթը շարունակում է էժանանանալ Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներից հետո շուկաներում առաջացած անկայունության պատճառով, հայտնում է Interfax-ը:
Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,3%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 48,26 դոլար:

WTI ապրանքանիշի նավթի ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդում (NYMEX) նվազել է 0,6%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 47,36 դոլար:

Ուրբաթ նավթի գները անկում էին ապրել գրեթե 5 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս