Բաժիններ՝

Բրիտանիայի ֆինանսների նախարարը փորձում է հանգստացնել ֆինանսական շուկաները

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը առաջին պաշտոնական հայտարարությունն է արել նախօրեին կայացած հանրաքվեի արդյունքներով, որտեղ Մեծ Բրիտանիայի բնակիչները քվեարկել էին ԵՄ-ից դուրս գալու օգտին, հայտնում է BBC-ն:

Նա փորձել է հանգստացնել շուկաները, որոնք անհանգստացած են ԵՄ-ի անդամակցության հակառակորդների հաղթանակից:

«Բրիտանիան պատրաստ է ուժի դիրքերից հակազդել նրան, ինչ մեզ համար պատրաստում է ապագան»,-այսօր հայտարարել է նա իր հեռուստաուղերձում:
«Ես չեմ ցանկանում, որ Բրիտանիան թիկունքով շրջվի Եվրոպային կամ մնացած աշխարհին»,- հավելել է բրիտանացի նախարարը:

Նա խոստովանել է, որ որոշ ընկերություններ, կապված Brexit-ի քվեարկության հետ, կասեցրել են իրենց ներդրումները, ինչպես նաև աշխատակիցներ ընդունելու որոշումների ընդունումը: Նրա խոսքով՝ երկրի տնտեսությունը պետք է հարմարվի նոր իրողություններին:

Փորձագետների կարծիքով՝ Օսբորն իր հայտարարությամբ փորձել է հանգստացնել ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներին, որոնք նյարդայնացած են արձագանքել բրիտանացիների որոշմանը:

Այսօր ասիական բորսաներում ֆունտը զգալիորեն անկում է ապրել: Բրիտանիայի դրամը կորցրել է գրեթե 3 տոկոս՝ ամերիկյան դոլարի նկատմամբ՝ համեմատած ուրբաթ օրվա տվյալների հետ: Եվրոյի նկատմամբ ֆունտը կորցրել է 1,4 տոկոս:

Երեկ ԱՄՆ ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել էր, թե Բրիտանիայի քվեարկության արդյունքները անակնկալ էին դարձել ֆինանսական շուկաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս