Ռուսաստանն արգելել է Բելառուսի տարածքով բանջարեղենի և մրգի ներկրումն աֆրիկյան երկրներից
«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 27-ից արգելում է պարենային մի շարք ապրանքատեսակների ներկրումը Աֆրիկայի մի շարք երկրներից՝ Բելառուսի միջոցով, հայտնում է Interfax-ը:
Դա վերաբերում է Կոտ դ’Իվուարին, Իվուարուին, Բենինին, Նիգերիային, Գվինեա-Բիսաուին, Բուրկինա Ֆասոյին, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությանը, Մալիին:
Արգելքի պատճառն այն կասկածներն են, որ աֆրիկյան երկրների արտադրանքի տակ Ռուսաստան են ներկրվում ռուսական պարենային էմբարգոյի տակ հայտնված երկրների պարենային արտադրատեսակներ:
Արգելքը վերաբերելու է տանձին, խնձորին, ելակին, պոմիդորին, սնկին, ձմերուկին, խաղողին, թզին, սոխին:
Այդ մթերքի ներկրումը թույլատրվում է միայն անցագրային միջազգային կետերով, ՌԴ պետական սահմանով՝ աֆրիկյան պետություններից բեռների ուղարկման մասին տեղեկության ստացման դեպքում:
Հայտնի է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է պարենային էմբարգոն երկարաձգել մինչև 2017թ. վերջը: