Պայթյուն Լիբանանում. կան զոհեր
Նվազագույնը 6 մարդ է սպանվել և 13-ը վիրավորվել Լիբանանում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով:
Հայտնի է, որ 2 մահապարտ ահաբեկիչ է իրեն պայթեցրել սիրիական սահմանի հարևանությամբ գտնվող Կաա գյուղում:
Այս մասին հայտնել է «Հեզբոլլահի» «Ալ Մանար» հեռուստաալիքը:
Հարձակման նպատակի և կազմակերպիչների մասին դեռ տեղեկություններ չկան:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ սպանվածները քաղաքացիական անձինք են, սակայն զոհերի թվում կան Լիբանանի բանակի զինծառայողներ.