Բաժիններ՝

Արագ պատրաստվող կրեմով շոկոլադե թխվածք

Փորձված բաղադրատոմս առանց բարդ բաղադրիչների, ըստ որի կստացվի իդեալական շոկոլադե թխվածք:

Բաղադրիչները.

Խմորի համար.

1. Կաթ – 2 բաժակ
2. Ալյուր – 2 բաժակ
3. Շաքարավազ – 1.5 բաժակ
4. Կակաո – 6 ճ/գ
5. Փխրեցուցիչ – 1 թ/գ

Կրեմի համար.

1. Կաթ – 2 բաժակ
2. Ալյուր – 3 ճ/գ
3. Շաքարավազ – 1 բաժակ
4. Ձու – 1 հատ
5. Շոկոլադ – 1 սալիկ

Ձևավորման համար.

1. Թարմ հատապտուղ
2. Անանուխի տերևներ

Պատրաստման եղանակը.

1. Թասի մեջ լցնել ալյուրը, շաքարավազը, կակաոն և փխրեցուցիչը, ավելացնել տաք կաթը, խառնել, չհարել:

2. Ստացված ջրիկ խմորը լցնել թխելու համար նախատեսված կաղապարի մեջ և թխել 180 աստիճան ջեռուցում 40 րոպե:

3. Առանձին տարայի մեջ կաթը հասցնել եռման աստիճանի: Մեկ ուրիշ թասի մեջ հարել ձուն, շաքարավազի և ալյուրի հետ, վրան ավելացնել տաք կաթը և անընդհատ խառնելով մարմանդ կրակի վրա՝ հասցնել եռման աստիճանի: Ավելացնել կտրատված շոկոլադե սալիկը և խառնել մինչև միասեռ զանգված ստանալը:

4. Սառած խմորը կիսել 2 մասի, ամբողջությամբ պատել կրեմով և զարդարել թարմ հատապտուղով և անանուխի տերևներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս