Բաժիններ՝

Հռոմի Պապն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ուղիղ)

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցում են ՀՀ Նախագահ Սեւժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ` նախատեսվում է բարեխոսության կարգ:

Ըստ արարողակարգի` նախատեսվում է, որ Պապը ծաղիկներ կխոնարհի սուրբ նահատակների հիշատակին անմար կրակի մոտ, եղևնի կտնկի Ծիծեռնակաբերդի
Հիշատակի պուրակում: 2001 թվականին Հայաստան կատարած իր այցի ժամանակ Հռոմի Հուվհաննես Պողոս Երկրորդ Պապը ևս այցելել է Ծիծեռնակաբերդ:

Հուշահամալիրի մոտ պսակ դնելուց հետո, հավերժական կրակի մոտ Նորին Սրբությունը և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հռոմի կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ, հոգեհանգստյան պաշտոն են կատարել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Արարողության ընթացքում Շառլ Ազնավուրը կատարել է «Ավե Մարիա» երգը: Ավարտին արտիստը մոտեցել և համբուրել է սուրբ քահանայապետի աջը:

Արարողությունից հետո Սրբազան քահանայապետն օրհնել է համալիրի պուրակում իր անունից տնկվելիք եղևնին, որի կողքին պապական հետևյալ մակագրությունը
կա. «Հիշիր, Տեր, այս ազգի որդիների տառապանքները եւ օրհնիր Հայաստանը: Հովհաննես Պողոս Երկրորդ Պապ»:

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24­ին Երևանի ժամանակով 15:00­ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով:

Նրան դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: «Զվարթնոց» օդանավակայանից Պապն ուղևորվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մասնակցել Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Հռոմի Պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ խորանից աղոթք ու քարոզ են հնչեցրել:

Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ: Հունիսի 25­ին Պապը լինելու է Գյումրիում, պատարագ կանկացնի, երեկոյան Հանրապետության հրապարակում էկումենիկ աղոթք հնչեցվի առ Աստված, իսկ
կիրակի` հունիսի 26­ին Սուրբ պատարագ կմատուցվի Էջմիածնի Բաց խորանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս