Անգլերենը կմնա ԵՄ պաշտոնական լեզուն՝ չնայած Brexit-ին. աղբյուր
Անգլերենը կմնա ԵՄ պաշտոնական լեզուն՝ չնայած միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, լրագրողներին հայտնել է ԵՄ-ում աղբյուրը:
«Անգլերենը կմնա պաշտոնական լեզու»,- ասել է աղբյուրը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
Նրա խոսքով՝ Եվրմիությունից դուրս է գալիս մի երկիր, որի պետական լեզուն անգլերենն է, բայց մնում են այլ պետություններ, որտեղ այդ լեզուն գործածվում է: Անգլերենը Իռլանդիայի և Մալթայի պաշտոնական լեզուն է: