«Խնդրում եմ, ուղեկցեք ինձ ձեր աղոթքներով». Հռոմի պապ
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/Pap-2.jpg)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Հայաստան կատարելիք այցից առաջ գրառում է արել Twitter իր միկրոբլոգում:
«Խնդրում եմ, ուղեկցեք ինձ ձեր աղոթքներով Հայաստան կատարելիք պապական այցիս ընթացքում»,- գրել է Հռոմի պապը:
Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինքնաթիռն արդեն երկնքում է. նա Երևանում կլինի 15:00-ին: