Բրիտանական հանրաքվեն ցույց տվեց ղեկավարների կողմից ժողովրդի թերագնահատումը. ԵԱՀԿ
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/ZAnier.jpg)
Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի նախնական արդյունքները, որոնց համաձայն երկրի քաղաքացիների մեծ մասը քվեարկեց Եվրամիությունից դուրս գալու օգտին, ցուցադրում են, որ ղեկավարները թերագնահատում են ժողովրդի արձագանքը: Այս մասին հայտարարել է Եվրակազմակերպութ յան գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
«Մեծ Բրիտանիայում կայացած քվեարկությունը ցույց է տալիս, որ ղեկավարները թերագնահատում են մարդկանց արձագանքն արագորեն փոփոխվող աշխարհում: Դաս, որը մենք պետք է քաղենք արագ եւ հնազանդորեն»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Twitter-ի միկրոբլոգում գրել է Զաները