Չնայած հանրաքվեի արդյունքներին՝ Քեմերոնը մտադիր է մնալ վարչապետի պաշտոնում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հասկացրել է, որ մտադիր է մնալ իր պաշտոնում, չնայած Եվրամիությանը Միացյալ Թագավորության մասնակցության հարցի շուրջն անցած հանրաքվեի արդյունքին: Այս մասին հունիսի 24-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը, տեղեկացնում է Reuters-ը:
«Քեմերոնը պարզորոշ հասկանալ է տվել, որ անկախ հանրաքվեի արդյունքից ինքը կշարունակի կատարել պարտականություններն իր պաշտոնում»,- ասել է նա՝ հավելելով, թե երկիրն այս պահին հաջորդայնության եւ կայունության զգացողության կարիքն ունի: